|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 30-ին և մայիսի 1 և 2-ին երկար սպասումից հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որը նախատեսված էր 2020 թվականի մարտ ամսին և համավարակի հետևանքով չիրականացվեց:
«WATERLAND» ատրակցիոն շոուի, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։
Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։ Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք էին բերել տոմսեր կարող են հիմա վայելել «WATERLAND» ատրակցիոն շոուն:
Տոմսերի համար կարող եք դիմել այստեղ։