Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը առաջին ընթերցմամբ ընդունելը:
Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` միաժամանակ հայտնելով իր տեսակետը: Նրա համոզմամբ՝ կառավարությունը հետևողական քաղաքականություն է իրականացնում ավիացիոն ոլորտում:
«Երբ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եղանք Պրահայում, ես ականատես եմ եղել այն համառությանն ու հետևողականությանը, որն իրականացնում է կառավարությունը, որպեսզի «Չեխական ավիաուղիները» վերադառնան հայկական շուկա»,- ասաց Շարմազանովը:
Նա երկու հարց ուներ նախարարին: Շարմազանովը նշեց, որ ինքը Ալավերդիից է ծնունդով, որն առավել մոտ է Թբիլիսիին, և մեր քաղաքացիներից շատերըն իսկապես նախընտրում են Թբիլիսիի օդանավակայանը, քան Երևանինը, քանի որ Թբիլիսիով առավել էժան է:
«Հնարավոր չէ՞, որ Գյումրիի օդանավակայանից ունենանք ծառայություն, որը լինի եթե ոչ որակյալ, գոնե` էժան, որպեսզի քաղաքացիները ընտրելու հնարավորություն ունենան: Եվ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ մենք ունենանք ազգային փոխադրող, թե՞ դա բարդ հարց է»,- հարցրեց Շարմազանովը:
Նախարարը պատասխանեց, որ կոնկրետ ընկերությունների հետ բանակցություններ են վարվում, որ նրանք Գյումրուց իրականացնեն թռիչքներ:
«Հավատացեք, բանակցություններն ամենօրյա ռեժիմով են տարվում, որ դա հնարավոր լինի, առավելագույնը արվում է: Իսկ թե ի՞նչ կլինի, հետո պարզ կլինի: Ազգային փոխադրողի հետ կապված` ցանկացած ընկերություն, որը նախաձեռնող կլինի, ՀՀ կառավարությունը կաջակցի դրան, երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Ճշմարիտյանը: