|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կայացել է Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական նիստը:
Նշենք, որ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Այս տարիների ընթացքում կայացած 75 դատական նիստերում, սակայն, չի գրանցվել որևէ շոշափելի արդյունքը:
Ըստ Demokrathaber-ի` Դինքի ընկերները դատական նիստի ընթացքում հերթական անգամ հավաքվել են դատարանի շենքի դիմաց` իրենց աջակցությունն ու պահանջատիրությունը հայտնելու: Նրանք դժգոհություն են հայտնել առանձնապես այն մասին, որ դատական նիստերի ընթացքում Դինքի սպանության բացահայտման գործով որևէ մեկի կողմի այլոց հասցեին հնչեցված մեղադրանքները հաշվի չեն առնվել, և այդ անձանցից որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: