կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 12:13
Աշխարհ

Իրարամերժ տեղեկություններ Լիբիայի մասին

Իրարամերժ տեղեկություններ Լիբիայի մասին

Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին համոզված է, որ Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Կադաֆին, որի գտնվելու մասին արդեն քանի ամիս է` ոչ ոք ճշգրիտ տվյալներ չունի, ամենայն հավանականությամբ, լքել է երկիրը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Մինչդեռ Կադաֆիի մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ Կադաֆիին հավատարիմ զորքերը վերջին մի քանի օրերի ընթացքում «կարեւոր հաղթանակներ» են ունեցել. ապստամբների ուժերը հետ են մղվել Բանի Վալիդ եւ Սիրտ քաղաքներից, նաեւ գերի են վերցվել «ֆրանսիացի, բրիտանացի եւ կատարցի վարձկաններ»: Նա հավելել է, որ կադաֆիականները «հետ կնվաճեն Տրիպոլին եւ կթաղեն Լիբիայի արաբ ժողովրդի դեմ ուղղված գաղութատիրական ծրագիրը»: