|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Լիբիայի ազգային բանակը քննադատել է ամերիկացի զինվորականների այն հայտարարությունները, ըստ որի Լիբիա են ժամանել ռուսական ռազմական ինքնաթիռներ։
ԱՄՆ-ի ԶՈՒ աֆրիկյան հրամանատարությունը հաղորդագրություն էր հրապարակել, որում նշում էր, որ Մոսկվան Լիբիա է տեղափոխել ավիացիա՝ ԼԱԲ-ի հրամանատար Հալիֆե Հաֆթարին աջակցելու համար։
«Մեզ համար տարօրինակ են նման հայտարարությունները, թե իբր մեզ մոտ կան ռուսական տարբեր տեսակի ինքնաթիռներ։ Նաև զարմանալի է, որ չի խոսվում մեր երկիր Թուրքիայի միջամտության և էքսպանսիայի և այստեղ մի քանի հազար վարձկանների տեղափոխման մասին», - Ալ-Արաբիայի ուղիղ եթերում հայտարարել է ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին։
Ավելի վաղ նշել էինք, որ Թուրքիան հաջակցություն Հաֆթարի հակառակորդ Լիբիայի ազգային համաձայնության կառավարութան ղեկավար Ֆաեզ Սարաջի, այնտեղ է տեղափոխել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և 17000 վարձկան Սիրիայից։