|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան կդադարեցնի իր հարաբերությունները Եվրամիության հետ, եթե 2012 թվականին, որպես ԵՄ ներկայացուցիչ, ընտրվի Կիպրոսը. հաղորդում է Reuters-ը:
«Եթե Կիպրոսի հետ խաղաղության վերաբերյալ բանակցությունները արդյունք չտան, եւ ԵՄ-ն որպես իր ներկայացուցիչ ընտրի Հարավային Կիպրոսը, ապա Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները իսկական ճգնաժամի կվերածվեն, քանի որ մենք կսառեցնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Մենք հայտնում ենք այս մասին, քանի որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, ով պատրաստվում է ելույթ ունենալ ԵՄ-ում:
Նախատեսվում է, որ ԵՄ ներկայացուցիչը 2012-ին լինելու է Կիպրոսը:
Ներկայումս Կիպրոսը բաժանված է երկու մասի: Կղզու 60 տոկոսը վերահսկվում է Կիպրոսի Հանրապետության կողմից եւ բնակեցված է հույներով, իսկ 40 տոկոսը զավթել է Թուրքիան եւ բնակեցրել թուրք զինվորականներով: