Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանի Դաշնության գործադիր մարմինը՝ կառավարությունը, հրահանգ է տվել «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների: Համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո, հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Նշվում է՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը և արտգործնախարարությունը նախագիծ կմշակեն` քաղաքացիներին արտերկրից դուրս բերելու նպատակով` պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռների ներգրավման միջոցով։
Գործադիրը տրանսպորտի նախարարությանն ու «Ռոսավիացիա»-ին հանձնարարություն է տվել առ այն, որ կազմակերպեն մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից: