Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ Թուրքիան կդադարեցնի նավթի և գազի հետազոտման աշխատանքները Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում. հայտնում է Associated Press-ը:
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր օգնականներին հրահանգել է՝ «լինել կառուցողական և դադարեցնել աշխատանքը մի որոշ ժամանակ». այս մասին նշել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը՝ CNN Turk- ի հետ զրույցում:
Անցած շաբաթ Թուրքիան հայտարարել էր Oruc Reis և երկու այլ հետազոտական նավերի ուղարկման մասին` մինչև օգոստոսի 2-ը հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար՝ հունական կղզիների Ռոդեսի, Կարպաթոսի և Կաստելորիզոյի հարավային ջրերում: Որոշումը սրել էր լարվածությունը հարևան Հունաստանի հետ և քննադատություն առաջացրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների կողմից:
«Բոլորը պետք է շարունակեն աշխատել իրենց մայրցամաքային շելֆերի վրա և միասին աշխատեն վիճելի տարածքներում», - ասել է Քալընը: Նա նաև նշեց, որ Հունաստանի հետ երկկողմ հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, և ոչ թե սպառնալիքների միջոցով:
Հունաստանի կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Թուրքիան դուրս է բերում այդ տարածքներից ռազմանավերը, հավելելով, որ Աթենքը շարունակում է պատրաստ լինել բանակցություններ վարել Թուրքիայի հետ «միջազգային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում»:
Իր հերթին, հույն լրագրող Պոլ Անտոնոպուլոսը Twitter- ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիան պլանավորում էր մուտք գործել Հունաստանի ծովային տարածք 17 ռազմանավով, բայց վախենալով փախել էր հունական նավատորմի մոբիլիզացումից հետո:
«Էրդողանը պետք է հասկանա, որ գործ ունի Հունաստանի հետ, այլ ոչ թե քանդված Սիրիայի կամ Լիբիայի հետ, որոնց նա կարող է վախեցնել», - գրել է լրագրողը: