Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Երևանի «Ուլիս»-ը գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում 0:3 հաշվով զիջել է «Բանանց»-ին: Հայաստանի գործող փոխչեմպիոնը շարունակում է անվստահ ելույթներն ընթացիկ առաջնությունում: Թիմն անցկացրած 11 խաղից հետո 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես հայտնում է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, ակումբը կանգնել է ֆիանանական մեծ խնդիրների առաջ, որից դուրս գալը անհավանական է թվում: Ակումբի տարածած հայտատարությունում ասվում է.
«Ինչպես և բարձրագույն խմբի վերջին խաղում մրցակիցը խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Այս պարտությունների մեջ ոչ մի կերպ չի կարելի մեղադրել ոչ թիմի խաղացողներին, ոչ էլ մարզչական կազմին: Պարզապես ակումբը հայտնվել է ֆինանսական շատ ծանր վիճակում և նույնիսկ պարզ չէ թե արդյոք թիմը կկարողանա շարունակել առաջնությունը:
Վերջին տասը օրերի ընթացքում «Ուլիսը» կարողացավ ընդամենը չորս մարզում անցկացնել ինչ էլ բնականաբար անմիջապես արտահայտվեց ֆուտբոլիստների մարզավիճակի վրա:
«Բանանցի» հետ խաղից հետո պարզ դարձավ, որ հաջորդ խաղին մեր թիմի կազմում չեն կարող մասնակցել արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը, ովքեր երկկողմանի խզելով պայամանգիրը ակումբի հետ վերադառնում են իրենց հայրենիք: Այսպիոսով «Ուլիսը» հայտնվել է ֆինանսական ծանրագույն ճգնաժամում, որից դուրս գալը անհավանական է թվում:
Թե ո՞վ կխաղա 12-րդ տուրում մեր թիմի կազմում հիմա դժվար է ասել:
Ներկայումս արվում է առավելագույնը այս վիճակից դուրս գալու համար: Հույսը մեռնում է վերջինը, բայց անկեղծ ասած հույսերը թիմի ապագայի հետ կապված շատ աննշան են»: