Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»:
Եվ, ահա, նոյեմբերի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»:
Միեւնույն ժամանակ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին՝ ՀՀ ՊՆ-ն մերժել է տրամադրել ԿԸՀ նախագահի որդիների՝ բանակից ազատման պատճառները: Անկախ պատճառներից՝ պետք է արձանագրենք, որ եթե Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր չլիներ, դժվար թե նրան հաջողվեր որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ոնց է լինում, որ պաշտոնյաների որդիներն են միայն հիվանդ կամ ուսման ծարավ լինում եւ այդ երկու հիմքերից մեկով ազատվում բանակից: Բայց դե հիմա Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ եւ իրերն ու երեւույթները այլ կերպ է մեկնաբանում: Հավելենք, որ ՔՊ-ականների շարքում շատ են բանակից ազատման դեպքերը, հատկապես՝ առողջական խնդիրների հիմնավորումներով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում