կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 18:40
Արցախ

Աշխատանք՝ պահեստազորի սպաներին

Աշխատանք՝ պահեստազորի սպաներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի շարքերից զորացրված եւ փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցություն կունենան կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա: Երկրի ղեկավարն ընգծել է, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հանձնարարական նախագահը տվել էր ավելի վաղ՝ Պաշտպանության բանակի սպայակազմի եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։ Նախագահը հանձնարարել էր պահեստազորի սպաներին շուտափույթ ապահովել աշխատանքով։