կարևոր
8464 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-05 14:55
Քաղաքական

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» պահեստազորի բոլոր սպաներին կոչ է անում միանալ «Մայր Հայաստան»ին

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» պահեստազորի բոլոր սպաներին կոչ է անում միանալ «Մայր Հայաստան»ին

Թեւանյանին ճանաչում ենք որպես հայրենասեր, երկրի հոգսով ապրող, հայրենասեր մարդու․ Միքայել Համբարձումյան ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը համագործակցության հուշագրով սատարել է «Մայր Հայաստան» դաշինքին ու կոչ արել միության անդամներին ու համակիրներին Երեւանի ավագանու ընտրություններում ձայնը տալ Անդրանիկ Թեւանյանի գլխավորած դաշինքին։

«Մինչև այս որոշմանը հանգելը մի քանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ու քննարկումներ անցկացրինք ու հասկացանք, որ ամենակարեւոր եւ առանցքային ընդդիմադիր ուժը «Մայր Հայաստան» դաշինքն է»,-հուշագրի ստորագրումից հետո որոշումը հիմնավորեց ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը «Մայր Հայաստան» դաշինքին է փոխանցել 11 կետանոց առաջարկությունների փաթեթ՝ հաղթանակի դեպքում իրագործելու համար։ «Բացի այդ, մեզնից շատերն անձամբ ճանաչում են Անդրանիկ Թեւանյանին, նրան մենք ճանաչում ենք որպես հայրենասեր, երկրի հոգսով ապրող, հայրենասեր մարդու, վերլուծական լուրջ մտքի տեր անձնավորության, ով մշտապես հանդես է եկել սկզբունքային ընդդիմադիր դիրքերից եւ այսօր էլ, վստահ ենք, որ խաղի ազնիվ կանոններով այս դաշինքն առաջնորդելու է դեպի հաղթանակ»,-ասաց Միքայել Համբարձումյանը։