|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հայաստանցի ծանր քաշային, ազգությամբ ռուս ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեևը պատասխանել է Sovsport.ru-ի լրագրողի հարցերին:
-Յուրի, տրիբունաներից հնչում էր. «Հայերից ամենաուժեղը Յուրի Պատրիկեևն է», գուցե, բացի քաղաքացիությունից, ժամանակն է փոխել նաև ազգանունը:
-Ոչ, ես իմ ազգանունը շատ եմ սիրում, ծնունդով Կրասնոդարից եմ:
-Ինչո՞ւ այսօր պարտվեցիք:
-Հույս ունեի այստեղ ոսկի նվաճել, սակայն չվիճակվեց: Կարծում եմ` մրցավարները սխալ վարվեցին` ինձնից միավոր հանելով: Դեռ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեմ, առջևում շատ մրցաշարեր կան:
-Բացի Հասան Բարոևից, Ռուսաստանում 120 կգ քաշային կարգում ուրիշ ուժեղ ըմբիշ չկա՞:
-Չկա, քանի որ 7 տարի է, ինչ մրցակցությունը վերացել է: Ալեքսանդր Կարելինից հետո կար, այն ժամանակ, երբ հավաքականում մարզվում էի ես, Բարոևը, Տարաբարինը: Իսկ այժմ Բարոևը վնասվածք ունի և միջազգային գորգ դուրս գալու արժանի մարզիկ չկա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Haysport.am-ում: