|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի առջև խնդիր է դրվել ստեղծել ռազմական ռոբոտացված համակարգերի ստորաբաժանումներ, որոնք ունակ պետք է լինեն ստանձնել և իրականացնել մարտական առաջադրանքներ` ըստ Yerkir.am-ի հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»` հղում անելով չբացահայտվող աղբյուրի։
Այդպիսի համակարգերի ստեղծման առաջադրանք տրվել է 2020 թվականի համար, և այդ առաջադրանքը պետք է կատարվի-ավարտվի 2025 թվականին։
«2025 թվականին մենք պետք է այդ առաջադրանքի կատարումն ավարտենք հիմնարար և փորձակոնստրուկտորական տեսանկյուններից»,- ասել է աղբյուրը։
Խմբավորման ստեղծումից հետո ենթադրվում է այն ինտեգրել զինված ուժերի կառավարման ընդհանուր համակարգում՝ մյուս ստորաբաժանումների հետ ներդաշնակ աշխատանքն ապահովելու նպատակով։