|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եվրոպական խորհրդարանը մտադիր է քվեարկության դնել կանոնների ժողովածու, որոնցով մարդիկ պետք է շփվեն արհեստական ինտելեկտի ու ռոբոտների հետ։ Եվրախորհրդարանականները հստակ հասկացրել են, որ իրենց կարծիքով աշխարհը կանգնած է ռոբոտների արդյունաբերական նոր հեղափոխության շեմին, հայտնում է BBC–ն։
Եվրոպական օրենսդիրները կորոշեն, արդյոք արժե ապագա ռոբոտներին տրամադրել «էլեկտրոնային անձի» կարգավիճակ։
Եվրախորհրդարանին ներկայացված զեկույցից հետեւում է, որ ռոբոտներ մշակողները պետք է երաշխավորեն, որ դրանցից յուրաքանչյուրը կունենա սարք, որով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի անջատել դրա բոլոր գործառույթները։
Ռոբոտներ գործածողները պետք է ապահովագրված լինեն ֆիզիկական կամ հոգեբանական տրավմաներ ստանալու ռիսկից, ասվում է զեկույցում։
Զեկույցը կանխետեսում է, որ մի քանի տասնամյակից արհեստական ինտելեկտը իր հնարավորություններով կգերազանցի մարդկայինը։
Ու եթե դրան ժամանակին չնախապատրաստվենք, մեքենաների ինտելեկտուալ գերազանցությունը կարող է բարդացնել դրանց վերահսկողության խնդիրը։ Հնարավոր է հարցականի տակ հայտնվի նաեւ սեփական ճակատագրի տերը մնալու՝ մարդկանց կարողությունը։