|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օգոստոսի 19-28-ը Լյուքսեմբուրգում անցկացված «UNICA-73» անկախ ֆիլմերի կինոփառատոնին Հայաստանը արծաթե մեդալ էր ստացել «Դաժան սիրավեպ» անիմացիոն ֆիլմի համար:
«Այն անշահախնդիր սիրո մասին է, քարեդարյան պատմություն` համեմված ժամանակակից դրվագներով: Ֆիլմի ավարտին հերոսուհին պատժվում է շահամոլության համար»,- պատմեց ֆիլմի հեղինակ Շավարշ Համբարձումյանը:
«UNICA-73» կինոփառատոնն անցկացվում է 1937-ից: Այս տարի մասնակցել են 36 երկրների ներկայացուցիչներ։ Ոսկե մեդալի են արժանացել Արգենտինայի, իսկ Գրան պրիի` Իսպանիայի ներկայացրած ֆիլմերը:
«Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն»-ի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանի խոսքով` փառատոնին մասնակցած հայկական 7 ֆիլմերի առանձնահատկությունը փոքր բյուջե ունենալն է: