|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են․
«Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկեց 139 կգ, 142 կգ և 144 կգ: Այս վարժություն Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չունեցավ, ինչի արդյունքում չունեցավ նաև երկամարտի արդյունք:
Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում»: