Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահսկելու է սոցիալական ցանցերը` Թունիսի եւ Եգիպտոսի սցենարով անկարգությունների կրկնությունը կանխելու համար. գրում է Известия թերթը:
«Բանն այն է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ապակայունացնել իրադրությունը ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում»,- ասել է ՀԱՊԿ աղբյուրը:
Ըստ նրա` այդ նպատակով կկիրառվեն բջջային կապը, սոցիալական ցանցերը, հնարավոր է` ոչ կառավարական կազմակերպությունները: Սակայն թերթի զրուցակիցն ընդգծել է, որ խոսքը գրաքննության, այլակարծության դեմ պայքարի մասին չէ, խնդիրը նոր հեղափոխությունները կանխելն է, եւ այդ ուղղությամբ աշխատում են ՀԱՊԿ բարձրորակ փորձագետներ:
Խոսելով կիբերանվտանգության մասին`աղբյուրն ընդգծել է, որ հարկավոր է հաշվի առնել նաեւ «ստվերային ինտերնետի» գործոնը, որի մասին հունիաին գրել էր ամերիկյան մամուլը: Այդ ժամանակ պարզվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի քան 50 մլն դոլար է ներդրել այլընտրանքային ցանց ստեղծելու համար` մուտք ունենալու այն երկրներ, որտեղ իշխանությունները փակում են ինտերնետը` փորձելով կանգնեցնել սոցիալական ցանցերով համակարգվող զանգվածային բողոքները: