կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-26 16:35
Աշխարհ

Թեհրանը ցանկանում է միացնել Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ցանցերը

Թեհրանը ցանկանում է միացնել Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ցանցերը

Թեհրանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Իրանի միջոցով միավորել Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ցանցերը։ Նման առաջարկով հանդես է եկել Իրանի էներգետիկայի նախարար Աբաս Ալիաբադին՝ ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակներում։

«Էլեկտրաէներգիայի ոլորտում, իր էներգետիկ ցանցը կապելով այն երկրներին, որոնց հետ ցամաքային սահման կա, Իրանը մտադիր է զարգացնել առևտուրն ու էլեկտրաէներգիայի տարանցումը։ Այդ կապակցությամբ առաջարկվում է Իրանի միջոցով միացնել Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի ցանցերը։ Նվազեցնելով արտադրական ոլորտում ներդրումները՝ Իրանն այդպիսով կարող է տարածաշրջանային մակարդակովէապես օգնել շրջակա միջավայրին», – ասել է նախարարը։
Ռուսաստանի էներգետիկ շաբաթն անցկացվում է Մոսկվայում սեպտեմբերի 26-28-ը:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է ԲՐԻԿՍ նախագահությունը։ Ընթացիկ տարում, բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, միավորման անդամներ են դարձել Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: