կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 10:53
Առանց Կատեգորիա

168 ԺԱՄ. Հարիֆ չկա...

168 ԺԱՄ. Հարիֆ չկա...

Երեկ կայացավ ՀԱԿ-ի այդքան գովազդված հանրահավաքը` առաջինը իշխանությունների հետ սկսված եւ առկախված երկխոսությունից հետո: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սովորության համաձայն, հերթական վերջնաժամկետը ներկայացրեց իշխանություններին` այս անգամ մինչեւ սեպտեմբերի 23-ը:

Երեկվա հանրահավաքի ամենասենսացիոն իրադարձությունը, սակայն, Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որը, որպես «հակասությունների հավաքածու», կարելի է ընդգրկել դասագրքերում:

Նախ` հանրահավաքն ընդհանրապես, եւ Տեր-Պետրոսյանի ելույթը` մասնավորապես` կառուցված էր Wikileaks-ի հրապարակումների վրա: Հանրահավաքում հնչած եւս մեկ սկզբունքային հակասություն վերաբերում է Մարտի 1-ին:

Մասնավորապես` նախօրեին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը (որում համաներումը, երկխոսությունը, 2008թ. դեպքերի քննությունը նոր թափ հաղորդելու պատրաստակամությունը, որոնք բոլորը ՀԱԿ-ի պահանջներն էին, գնահատվում է որպես Մարտի 1-ի էջը փակված համարելու հիմք), որակվել է որպես «Դավիթ Հարությունյանի եւ Պրեսկոտի գրած նախագիծ»:

Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Տեր-Պետրոսյանն ինքն էր հայտարարում, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը «անսահմանորեն բարձրացրեց Հայաստանի վարկը», եւ ՀԱԿ պատվիրակները նույն Հարությունյանի գլխավորած խմբի հետ ժամերով երկխոսում ու լսում էին նրանց «իրավահավասար հակափաստարկները»:

Հայտարարելով «զանգվածային միջոցառումները նոր թափով սկսելու» մասին` Տեր-Պետրոսյանը կրկին երկարաձգեց վերջնաժամկետը` մինչեւ սեպտեմբերի 23-ը` նշելով, որ երկխոսությունը կարող է շարունակվել միայն Տ. Առաքելյանի խափանման միջոցը փոխելու դեպքում. «Չի լինի քաղբանտարկյալ, կլինի երկխոսություն, կլինի քաղբանտարկյալ, չի լինի երկխոսություն եւ չի լինի երբեք, թող ուրիշ հարիֆ գտնեն»:

Փաստորեն, ստացվում է, որ կա'մ մինչեւ հիմա էր ՀԱԿ-ը հանդես գալիս հարիֆի դերում, որում այլեւս չի ուզում լինել, կա'մ էլ ապագայի համար իշխանություններին հասկացնում է, որ պայմանավորվածությունները չխախտեն եւ «չքցեն»:

Ի դեպ, երեկվա ելույթի ֆոնին «հարիֆ չկա» արտահայտությունը շատ տեղին է. դա միակ արձագանքն է, որ հանրահավաքի մասնակիցները կարող են ուղղել Տեր-Պետրոսյանին: