Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տարածված կարծիք կա՝ ազնիվ մարդը հարիֆ է, իսկ բացասական հատկանիշներ դրսևորողները համարվում են ճարպիկ ու շնորհքով. լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակից` ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ Զարեհ Պալյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում շատերը պաշտոն ստանալուց հետո ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն երանության մեջ են ընկնում ու սկսում երկիրը թալանել, աղքատի չունեցած դրամից ինչ-որ բան խլել։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ փոխվելու փոխարեն վերնախավում կան մարդիկ, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը լքի Հայաստանը։
«Առաջին հերթին սրա առաջը պետք է առնել, սա մեզ դեպի անդունդ է տանում, Սփյուռքից սա ակներև տեսնում ենք»,- ասաց Պալյանը։
Խոսելով համաժողովի դերի մասին՝ նա նշեց, որ գործը պետք է առաջ ընկնի խոսքից, թե չէ՝ համաժողովներ, սեմինարներ, որևէ նշանակություն և արդյունք չեն կարող ունենալ։
Ի դեպ, Պալյանը նշեց, որ փորձել է Հայաստանում բիզնեսով զբաղվել, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել՝ չեն թողել: «Խնդիրն այն է, որ տեղի գործարարները մտածում են միայն իրենց հարստացման մասին՝ թույլ չտալով, որ մյուսներն էլ ինչ-որ բիզնես դնեն։ Ես, օրինակ, չորս անգամ փորձել եմ այստեղ բիզնես դնել, սակայն միշտ արգելել են, ինչը, բնականաբար, հոգեբանորեն ազդել է ինձ վրա, և այլևս չեմ ուզում նման փորձեր անել»,- ասաց նա։