կարևոր
3391 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 09:36
Քաղաքական

«Հարիֆ» հույն նախարարն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը․ Արեգնազ Մանուկյան

«Հարիֆ» հույն նախարարն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Այս պահի դրությամբ զոհվածների թիվը 36 է, տուժել է 85 մարդ, որոնցից 72-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում։ Ես իմ պաշտոնավարման ժամանակ բոլոր ջանքերը գործադրել եմ երկաթուղում իրավիճակը բարելավելու համար, սակայն դա բավարար չի եղել ողբերգությունը կանխելու համար»,-նշել է հրաժարական տված հույն նախարարը։

Կոստաս Կարամանլիսը նաև ընդգծել է, որ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել, և նա կարծում է, որ Հունաստանի քաղաքացիները պետք է վստահեն քաղաքական համակարգին։

«Այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս։ Դա այն է, ինչ ես համարում եմ իմ պարտքն անել՝ որպես նվազագույն հարգանքի նշան այն մարդկանց հիշատակին, ովքեր այդքան անարդարացիորեն զոհվել են»,-ասել է նա։

Հայաստանի ներկա չափանիշներով հույն նախարարը «հարիֆ» է՝ կասեն աթոռներից ցեմենտով կառչած հայաստանյան «շուստրի» իշխանականները։

Ի՞նչ է եղել որ, մի քանի տասնյակ մարդ է զոհվել և վիրավորվել, հետո՞ ինչ։ Օրինակ կարելի է հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, հաշմանդամների ու տնավերների, գերիների, կացարանում այրվածների ֆոնին հուժկու ձևով պեռաշկի ուտել, եգիպտացորեն կռծել փողոցի մեջտեղում, ֆոտոսեսիաներ անել և ոչ մի դեպքում հրաժական չտալ։ Կարելի է 120 հազար արցախցիների ճակատագրի վրա խաչ քաշել ու մտածել միայն սեփական գրպանները լցնելու, թանկարժեք մեքենաներ և տներ գնելու, պարգևավճարներ ստանալու մասին ու․․․ պահել աթոռը։

Իրենք հո «հարի՞ֆ» չեն, որ «կակոյ նիբուծ» զոհերի, տարածքային կորուստների ու խայտառակ ձախողումների պատճառով հրաժարական տան։ Չէ՞ որ իրենք սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով»։