|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունմանը` 1915-1921թթ. դեպքերը որակելով որպես ցեղասպանություն:
«1915-1921թթ. հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համապատասխանում են 1948թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի «ցեղասպանություն» բնորոշմանը»,– ասվում է հռչակագրում։
Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը:
«Ես կողմ եմ քվեարկում ցեղասպանությունների ճանաչման համար, մասնավորապես, հայերի, արդար դատի եւ անխուսափելի պատմական արդարության համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի կանխվեն հետագայում լինելիք ցեղասպանությունները»,- ասել է պատգամավոր Միխել Անջել Լլոջերը:
Իսկ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանն ասել է, որ դա մեկ մեծ քայլ է Հայերի ցեղասպանությունը ժխտողների դեմ պայքարում:
Բալեարյան կղզիները փոքր կղզեխումբ է Միջերկրական ծովում։ Կղզիները Իսպանիայի կազմում ունեն ինքնավար մարզի կարգավիճակ: Բալեարյան կղզիների վարչական կենտրոնը Պալմա դե Մայորկան է: