Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը եղել է Հայաստանի կողմնակիցը, սակայն ներկայումս այն թուրքերի կողմն է. 2010-ի հունվարին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գործարար Միխայիլ Բաղդասարովը:
Ըստ 2010-ի փետրվարի 17-ով թվագրվող փաստաթղթի` գործարարը լավատեսորեն նշել է, որ թուրքական խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, սակայն հարկավոր չէ սպասել, որ Հայաստանը դա կանի առաջինը:
Բաղդասարովն ավելացրել է, որ Հայաստանի առաջատար գործարարները կողմ են Թուրքիայի հետ սահմանի բացմանը: «Հայաստանը պետք է քայլեր կատարի իր բարի կամքը թուրքերի նկատմամբ ցուցադրելու համար, սակայն նա չի թռչի առանց պարաշյուտի»,- ասել է նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության մասին, Բաղդասարովն ուղիղ ասել է. «Ռուսաստանը մի ժամանակ ավելի շատ Հայաստանի կողմնակիցն էր, իսկ հիմա թուրքերի կողմն է տնտեսական հարաբերությունների պատճառով»: Երբ դեսպանը նշել է, որ Պուտինը եւ Լավրովը աջակցել են Հայաստանին` հայտարարելով, որ հայ-թուրքական գործընթացի եւ Ղարաբաղյան կարգավորման միջեւ կապ չկա, Բաղդասարովն ասել է. «Դա այն է, ինչ նրանք ասում են հրապարակայնորեն»:
Նա նշել է, որ ներկա պահին սխալ է ճնշում գործադրել նախագահ Սարգսյանի վրա հակամարտության կարգավորման հարցում, քանի որ նա ճնշման տակ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առումով: Գործարարը նաեւ հավելել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գահընկեց արվեց այն բանի պատճառով, որ պատրաստ էր զիջումների գնալ ԼՂ հարցում:
Բաղդասարովը կողմ է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ավելի ակտիվ քաղաքականությանը, ներառյալ` ազատագրված տարածքների վերաբնակեցման, «որպեսզի Ադրբեջանին ցույց տանք, որ կորցնելու բան ունի»: Չնայած դրան` նա խոստովանել է, որ նախագահ Սարգսյանը «նույնիսկ չի ցանկանում մտածել դրա մասին»:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Բաղդասարովը անվստահաբար է վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը, նաեւ քննադատել է կառավարությանը, խորհրդարանին, նախագահի վարչակազմին աշխատանքի ցածր արդյունավետության համար: Նա ակնարկել է, որ նախագահի եւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի միջեւ մրցակցության կա, սակայն երբ հարցրել են, թե Քոչարյա՞նն է դա հրահրել, չի պատասխանել, միայն ասել է, որ վերջինս հեռացել է քաղաքականությունից:
Փաստաթղթի մեկնաբանության մեջ նշվում է, որ օլիգարխներից նախագահին ամենամոտ կանգնածը Բաղդասարովն է, համարվում է նրա հավատարիմ ընկերը ե հաճախ է հանդիպում Ս. Սարգսյանի հետ: «Մենք համարում ենք, որ Բաղդասարովի մեկնաբանությունները հաճախ արտացոլում են նախագահի մտածելակերպը կամ այն խնդիրները, որոնք նրանք միասին քննարկել են»,- ասվում է դեսպանի զեկույցում: