Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառման մեջ կար մի հետաքրքիր դետալ․ նշելով, որ այսօրվա արցախյան պարտության միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, նա կրկին հիշեց 1998 թվականը։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այս պատերազմի գլխավոր մեղավորները բոլոր ուժերն էին, պարզապես Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ դերակատարություն ունեցավ այդ քաղաքականության վերջում։ Իսկ պարզվում է, որ այդ բոլոր ուժերի քաղաքական հայրերից մեկը հենց Վազգեն Սարգսյանն էր, որը, հակադրվելով Լևոն Տեր-Պետրոսյանին, փորձում էր կյանքի կոչել հետևյալ երկու պատվիրանները:
- «արյունով նվաճած հողը թղթով չեն հանձնում»,
- «փոխզիջման կարելի է գնալ, երբ որ հարկադրված կլինեն»։
Վերագրելով այս պատգամները մահացած Վազգեն Սարգսյանին, Տեր-Պետրոսյանը փորձում է ձևակերպել այն թեզը, որ Հայաստանի ողբերգությունը սկսվեց 1998 թվականից, երբ իր ու Վազգեն Սարգսյանի ուղիները բաժանվեցին։ Ընդորում՝ Վազգեն Սարգսյանին վերագրելով կեղծ պատգամներ։ Սակայն, հաշվի առնելով քաղաքական կոնյուկտուրայի շահը, Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարում է, որ Վազգենն իբր կարճ ժամանակ անց հասկացավ իր սխալը, դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ, որը, պարզվում է, իբր Տեր-Պետրոսյանի գաղտնի կողմնակիցն է եղել ղարաբաղյան հարցով, հետո Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքը փորձեց հետ շրջել ղարաբաղյան խնդիրը, վերադառնալով տեր-պետրոսյանական դիրքերին, սակայն Հոկտեմբերի 27-ը թույլ չտվեց դա կյանքի կոչել։
Պատմությունը կեղծ կատեգորիա համարող Տեր-Պետրոսյանը, փաստորեն, որոշել է Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին վերագրել իր տեսակետներն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ։ Եվ դա Տեր-Պետրոսյանն անում է առանց ամոթի զգացողությանը։ Բայց այստեղ առաջանում է հետևյալ հարցադրումը․ Տեր-Պետրոսյանի թիմակիցները 20 տարի քարոզել են այն թեզը, թե իբր Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ռուսները, մյուս կողմից, Տեր-Պետրոսյանն իր հուշերում նշում է, որ 1998 թվականի իշխանափոխության ժամանակ Մոսկվան իր աջակցությունն է առաջարկել Տեր-Պետրոսյանին։ Եթե այդպես է, ապա այստեղ առաջանում է հակասություն։ Եթե Կարեն Դեմիրճանն ու Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի գծի կողմնակիցն էին Արցախի հարցում, որոնց աջակցում էր նաև Մոսկվան, ապա ինչպե՞ս կարող էր կանգնած լիներ Հոկտեմբերի 27-ի վճռագործության հետևում։
Այս ծիծաղելի հակասությունները ոչ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ իր կողմնակիցներին չեն հետաքրքում, հավանաբար համարելով, որ քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հետ չեն կարող հատվել, և այդ իսկ պատճառով ցանկացած պահի նույն երևույթը կարող են տարբեր ժամանակներում ձևակերպել տարբեր ձևերով։
Հենց այդ խաղի կանոնով էր հիմնվել քաղաքական դաշտը 1990-ականներից սկսած, և այդ իսկ պատճառով էլ առաջացավ իրավիճակը, որ 2018 թվականին բառիս բուն իմաստով փողոցից պատահական ու անփորձ մարդիկ կարողացան իշխանություն վերցնել։ Եվ Հայաստանում սկսվեց Ջորջ Օրուելի կողմից նկարագրված դարաշրջան, որտեղ հայտարարում էին սիրո ու համերաշխության ժամանայաշրջան, բայց իրականում հանրությունը բաժանում էին սևերի ու սպիտակների և իրականացնում ատելության քարոզ։ Հետո հայտարարում էին, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ գործնականում կերտեցին «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» հայտնի թեզը։
Սա՛ է իրականությունը։
Աղբյուրը՝ Zham.am
Դավիթ Մկրտչյան