Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակառակ կողմի կարծիքը լսելու համար միշտ պետք է սուր հարցադրումներ անել, գրել այնպես, որ մարդը երբեք չզլանա եւ մեկնաբանություն թողնի քո գրառման տակ: Վիրտուալ կյանքի ակտիվիստների համար այսօր առաջին խնդիրը շատ մեկնաբանություններ հավաքելն է: Եթե մի մասն այդպիսով փորձում է հռչակ ձեռք բերել ու հայտնի դառնալ, մի մասը պարզապես հնարավորություն է ստանում կոնկերտ երեւույթի մասին մարդկանց կարծիքն իմանալ: Դրա համար պետք է քննարկումը ապահովել, թեժացնել բանավեճը:
Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանի (pigh.tv) խոսքերով ճիշտ բանավեճի կազմակերպման եւ վերահսկման միջոցով հնարավոր կարող է դառնում հասարակական կարծիքի փոքր հետազոտությունը. «Դու մոնիտորինգ ես անում քո շրջապատի մարդկանց կարծիքը: Եվ ունեցած պատկերը որոշ դեպքերում հնարավոր է վերագրել նաեւ ողջ հասարակությանը»:
Կան թեմաներ, որոնց հանդեպ վիրտուալ հասարակությունը բավականին զգայուն է: Եթե մարդիկ ցանկանում են «շոու» սարքել ու մեկնաբանությունների տեղատարափ զգալ իրենց գրառումների տակ, անպայման անդրդառնում են հայկական ավանդութների պահպանմանը, ամուսնական հարցերին եւ այլն. «Եթե խոսքը հայկական սեգմենտի մասին է, ապա շատ են այդպիսի թեմաները`
բանակ, Արցախյան հիմնահարց, օտարալեզու դպրոցներ, «կարմիր խնձոր»»,- ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Կարեն Վրթանեսյանը (ahousekeeper.livejournal.com):
Քննարկումների ամենաթեժ թեմաներից են նաեւ քաղաքական հարցերը: Եթե ներքաղաքականի դեպքում պայքարը ուղղակիորեն երկու հակադիր կարծիքներ ունեցողների միջեւ է լինում, ապա արտաքինի դեպքում վեճերը լինում հայ-ադրբեջանական, հայ-վրացական կողմերի միջեւ. «Այս դեպքում փորձում ես ինչ-որ բան ապացուցել արտասահմանցի ընթերցողին: Եվ նույնիսկ մանիպուլյացիոն հնարքներ ես օգտագործում` նրանց համոզելու համար»:
Այն նկատառմանը, թե սովորաբար լրագրողներին են մեղադրում մանիպուլյացիաներ կիրառելու համար եւ հաճախ վստահում են այլընտրնաքային աինֆորմացիոն աղբյուրներ համարվող բլոգերիներին, այնինչ, փաստորեն, վիրտուալ դաշտում թրծված մարդիկ էլ կարողանում են օգտվել «անազնիվ գործիքներից», Տ. Քոչարյանը պատասխանեց. «Մանիպուլյացիան միայն բացասաբար է ընկալվում, թվում է, թե դա խաբել կամ մարդու կարծիքը չարամտորեն խեղելն է, բայց իրականում համոզում ես»:
Իհարկե, կա նաեւ այն, որ մարդիկ գրառումներ են անում անշահախնդրորեն` ոչինչ չեն գովազդում, ոչինչ չեն քարոզում, ոչ էլ որեւէ բան են ուսումնասիրում:
«Թեմաներ կան, որոնց մասին եթե դու գրում ես, հակառակ կողմը վազելով գալիս է»,- ասաց Տ. Քոչարյանը` նշելով, որ թեժ քննարկումներ են լինում նաեւ ֆուտբոլային խաղերին վերաբերող գրառումների տակ:
Պատահում են նաեւ դեպքեր, երբ քննարկումները բանավեճից վերածվում են փոխադարձ վիրավորնանքների ու նույնիսկ բանը հասնում է նրան, որ հանդիպումներ են լինում արդեն իրական կյանքում: Սովորաբար, վիրտուալ տարածքի «բնակիչները» հարգանքով են մոտենում միմյանց, սակայն պատահում են դեպքեր, երբ տեղին անծանոթ մեկը խցկվում է խոսքուզրույցի մեջ ու փորձում կռիվ սարքել: Հիմնականում դրանք Одноклассники-ից «արտագաղթած» տաքարյուն երիտասարդներն են:
Տ. Քոչարյանը նշեց, որ նման դեպքերում կամ պարզապես արգելափակում է այդ մարդուն կամ էլ փորձում է խելքի բերել նրա` իրեն ծանոթ մյուս ընկերների միջոցով: Սրա վերաբերյալ Կ. Վրթանեսյանն ասաց. «Եթե իրական կյանքում ինչ-որ խոսքից կարող է կռիվ սկսվել, ապա ցանցում էլ նույն խոսքն, ամենայն հավանականությամբ, կռվի կբերի։ Ցանկացած դեպքում զուսպ լինելը չի խանգարի. եթե մի բան իրականում մարդու դեմքին չէիք ասի, ապա վիրտուալում էլ չարժե դա ասել»:
Իսկ եթե ծեծուկռիվ չի լինում, ապա չի բացառվում, որ ընկերները կարող են կռվել ու ամիսներով չխոսել իրար հետ: Սակայն, Կ. Վրթանեսյանը հակառակ օրինակն էլ է բերում. ծանոթանում են, համախոհներ գտնում, իրականում էլ են ընկերանում, երբեմն նույնիսկ ամուսնանում են:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ