|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը մտադիր են 3D-ով հեռարձակել իրենց հարսանեկան արարողությունը: Եթե դա իրականանա, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել հարսանիքը 3D ակնոցներով:
Այժմ Sky, BBC և Virgin հեռուստաընկերությունները քննարկում են հարսանիքը Ուեսթմինստեր Էբբիից 3D ֆորմատով հեռարձակելու հնարավորության մասին: Չնայած որ հեռարձակումը տանը դիտելու համար հատուկ հեռուստացույց պետք կլինի, հավանական է, որ իրադարձությունը կարող է 3D ֆորմատով ցուցադրվել պանդոկներում և կինոսրահներում: