|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արքայազն Ուիլյամի ու Քեթրին Էլիզաբեթ Միդլթոնի հարսանիքը 2011-ի ապրիլի 29-ին, Վեսթմինսթերյան աբբայությունում: Հարսնացուի ծնողներն այդ ծախսերը կիսելու են թագավորական ընտանիքի հետ: Արարողության հյուրերի թիվը մոտ հազար է:
Քաղցրավենիքի ծախսերը կկազմեն 50 հազար ֆունտ ստերլինգ, 200-500 հազար ֆունտ կպահանջվի՝ աբբայությունն ու Բուկինգեմյան պալատը ծաղիկներով զարդարելու համար: Հարսնացուի զգեստի արժեքը կկազմի 40 հազար ֆունտ:
Մասնագետները համոզված են, որ արքայազնի հարսանիքը կսնանկացնի Մեծ Բրիտանիան: Որոշ հաշվարկներով, Մեծ Բրիտանիան կարող է մինչև 6 մլրդ ֆունտ ստերլինգ կորցնել միայն այն պատճառով, որ ապրիլի վերջին-մայիսի սկզբին երկրում ընդամենը երեք աշխատանքային օր է նախատեսված. ապրիլի 22-25-ը զատկական տոներն են, իսկ ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը աշխատանքային չեն՝ Ուիլյամի հարսանիքի կապակցությամբ: Այդ օրը հայտարարված է ազգային տոն: