Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքը կայացել է ապաքաղաքական մթնոլորտում՝ միայն օլիգարխների մասնակցությամբ. «Հրապարակ»
«Շաբաթ օրը Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքը կայացել է, այսպես կոչված, ապաքաղաքական մթնոլորտում՝ միայն օլիգարխների մասնակցությամբ: Ի տարբերություն որդու հարսանիքի, Հայրապետյանը ՀՀԿ-ի էլիտայից հրավիրել է հաշվված մարդկանց՝ Սերժ և Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ: Հարսանիքի հրավեր չի ստացել անգամ ԱԺ նախագահը»,- գրում է թերթը: