կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 09:48
Քաղաքական

Հերթական էլիտար հարսանիքը` շուտով

Հերթական էլիտար հարսանիքը` շուտով

«Հրապարակը» գրում է.. «Մեր տեղեկություններով` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կխնամիանան: Այս լուրի իսկությունը ճշտեցինք Մհեր Սեդրակյանից, ով ասաց՝ այո, նման բան կա:

 

«Բայց ի՞նչ կապ ունի՝ էդպես է, թե չէ. ենթադրենք՝ այո: Մենք իրավունք չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու»,-ասաց պատգամավորը և մեր պատասխանից, թե, բնականաբար, բոլորն էլ ունեն նման իրավունք, ասաց. «Բնական ա, որ ասել են, ուրեմն ճիշտ ա»:

 

Իսկ ե՞րբ է նախատեսվում հարսանիքը, Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ փող ունենանք, էդ ժամանակ»:

 

Այնուհետև ճշգրտեց. «Երբ որ շատ փող ունենանք, որ լավ հարսանիք անենք»:

 

Ո՞վ է լինելու հարսանիքի քավորը, Սեդրակյանն ասաց, «Իմ տղան ումը որ կուզի»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։