| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աբովյան քաղաքից Երեւան ուղեւորվող համար 261 երթուղին իսկական գլխացավանք է դարձել ուղեւորների համար: Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափել մարզերից եկող տրանսպորտային միջոցներից:
Արդյունքում օգոստոսի 1-ից հիշյալ երթուղին ընդհանրապես հանվեց` խուճապ առաջացնելով հատկապես ուսանողների շրջանում, ապա բազմաթիվ բողոքներից հետո Աբովյանի քաղաքապետարանը շուրջ 10 օր անց վերականգնեց երթուղու գործունեությունը, սակայն հիմա էլ ստեղծվեց նոր խնդիր:
Եթե նախկինում այս համարի երթուղային տաքսիները գրեթե 10 կանգառ ունեին, ապա հիմա կանգառների թիվը կրճատվել է եւ հասել 4-ի` այդպիսով անելանելի վիճակի մեջ գցելով թե' ԵՊՀ-ում, Մանկավարժական համալսարանում ու մայրաքաղաքի մի շարք այլ բուհերում սովորող ուսանողներին, թե' Երեւանում աշխատող աբովյանցիներին ու պարզապես մարդկանց, ովքեր ստիպված են երբեմն-երբեմն մայրաքաղաք գալ, քանի որ ստիպված են նպատակակետ հասնելու համար ծախսել եւս 100 դրամ:
Նշենք, որ, օրինակ, Հերացի փողոցից մինչեւ «Ռոսիա» կինոթատրոն ընդհանրապես կանգառ չկա, այն դեպքում, երբ բազմաթիվ բուհեր եւ պետական ու մասնավոր հիմնարկներ քաղաքի հենց այդ հատվածներում են գտնվում:
Իսկ կանգառներից դուրս կայանելու դեպքում, ինչպես պարզեցինք վարորդներից, տուգանքը կազմում է 100 հազար դրամ: Վարորդներն էլ, բնականաբար, կայանել չեն համարձակվում` այդպիսով ամեն օր կռվի բռնվելով երթուղայինի ուղեւորների հետ: