|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Դժբախտաբար, 81-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8373 փորձանմուշի հետազոտություն: