կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-05 17:18
Իրավական

Ինչո՞ւ են ոստիկանները թակում աբովյանցիների դռները

Ինչո՞ւ են ոստիկանները թակում աբովյանցիների դռները

Yerkir.am-ի տեղեկություններով` վերջին շրջանում Աբովյան քաղաքում ոստիկաններն այցելում են քաղաքացիների բնակարանները, նրանց հորդորում` պատուհանները և դռները փակ պահել, քանի որ քաղաքում ի հայտ է եկել լուրջ ավազակային խմբավորում:

 

Մեր տեղեկություններով` այդ խմբավորման անդամները տղաներ են և մի կին,  ով, սովորաբար թակում է գողության թիրախում հայտնված քաղաքացիների դռները, իսկ խմբի մյուս անդամները մտնում են բնակարան և գողություն կատարում:

 

Մեզ հետ զրույցում, սակայն, ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հերքեց,  որ ոստիկաններն այցելել են  քաղաքացիներին: Հարցին ի պատասխան, թե ի՞նչ խումբ է դա և դրա մասնակցությամբ քանի՞ ավազակային հարձակման դեպք է գրանցվել, Մալխասյանը խորհուրդ տվեց հետևել ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրին:

 

Նշենք, որ օպերատիվ ամփոփագրերում չի նշվում, թե որ դեպքը, որ վայրում է տեղի ունեցել, այսինքն` այս եղանակով, բնականաբար, հնարավոր չէ տեղեկանալ որևէ խմբավորման մասին: Ստիպված ենք  սպասել, թե ե՞րբ ոստիկանները կբացահայտեն հիշյալ ավազակային խմբի կատարած հարձակումները, դրանք պատկերավոր կներկայացնեն «02»  կամ «Հերթափահ մաս» հաղորդաշարերով, որոնցից էլ կտեղեկանանք: