Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Սերժ Սարգսյանի ավագ օգնական Միքայել Մինասյանը և աշխատակազմի խորհրդական Լևոն Մարտիրոսյանը ոչ պաշտոնական հանդիպման էին հրավիրել փոխդեսպանին և քաղաքական բաժնի ղեկավարին:
«Ջերմ զրույցը տևել է ավելի քան 2 ժամ, շատ բաների շուրջ խոսեցինք: Երկու կողմերն էլ խոսեցին բաների մասին, որոնք չէին ասի, եթե հանդիպումը պաշտոնական լիներ: Ինչպես կարելի էր հասկանալ` նրանք ցանկանում էին իմանալ նախընտրական տրամադրությունների մասին: Մենք նշեցինք, որ Սարգսյանը բոլոր թեկնածուներից ամենաշատն է ձայներ հավաքել փետրվարի 19-ին...
Մենք կառավարությանը կոչ արեցինք հրաժարվել ընդդիմության նկատմամբ ճնշումներից և բռնություն չկիրառել նրանց` Ազատության հրապարակից հանելու ժամանակ:
Այն ժամանակ մենք նրան ասացինք, որ թեեւ Սարգսյանը հաղթել է փետրվարի 19-ին, բայց նա պարտվում է հասարակական կարծիքի համար տարվող ճակատամարտում: Ընդդիմադիր գործիչներին բանտարկելը բոլորովին չի նպաստում Սարգսյանի օրինական նախագահ դառնալու ձգտմանը:
Ավելի լավ է` թողնել բողոքն աստիճանաբար մարի: Մինասյանը պատասխանեց, որ ամեն առավոտ Սարգսյանը կանչում է ոստիկանության համապատասխան ղեկավարներին և ասում. «Եթե որևէ խնդիր լինի, ես անձամբ ձեզնից եմ պատասխանատվություն պահանջելու, և ինձ համար միևնույն է, թե ով ինչ է արել»:
…Վերջում հիմնական թեման այն էր, որ վարչապետն արել է ամեն ինչ իր ուժերի ներածին չափով արդար և թափանցիկ ընտրություններ և հետընտրական գործընթաց ապահովելու համար: Սակայն Քոչարյանը «ուժեղ նախագահ» է և դեռևս պաշտոնավարում է, եւ Սարգսյանի ազդեցությունը նրա վրա սահմանափակ է: Մինասյանը նշել է, որ պաշտոնը ստանձնելու դեպքում Սարգսյանը հույս ունի հաստատել օրենքի գերակայություն և վերջ տալ օլիգարխների անպատժելիությունը: Սակայն դա կլինի շատ դժվար, եթե նա ստիպված լինի հույսը դնել նման մարդկանց աջակցության վրա ներկա քաղաքական խառնաշփոթում: «Եթե Արեւմուտքը հիմա աջակցի Սարգսյանին, դա անպատժելիությանը և չարաշահմանը վերջ տալու լավագույն ձևը կլինի», ասել էր Միքայել Մինասյանը»:
Այս նամակը հրապարակել է WikiLeaks-ը: Այն գրվել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կողմից: