|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը արդեն 19 օր կամ 456 ժամ կամ շուրջ 27360 րոպե շարունակում է ապօրինի կալանավորված մնալ նրա համար, որ 2021 թվականի փետրվարի 19-ին ժամը 20:48-ին մուտք է գործել համացանց 178.17.168.170 IP հասցեով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
Ընդ որում՝ ըստ գործի նյութերի Արամ Սարգսյանը 178.17.168.170 IP հասցեով երբևէ համացանցին չի միացել այն ժամանակ, երբ Գագիկ Սողոմոնյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում, իսկ փետրվարի 19-ին՝ դա արել է Գագիկ Սողոմոնյանի գրառումից վեց րոպե հետո։
Իմիջայլոց, այս ֆեյսբուքյան գրառումը ես անում եմ՝ նույնպես լինելով համացանցին միացած 178.17.168.170 IP հասցեով»,- գրել է նա։