կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 17:30
Առանց Կատեգորիա

"Չինական" Ղուրանները սխալներով են

"Չինական" Ղուրանները սխալներով են

Չինաստանում տպագրված Ղուրանները մի շարք սխալներով են: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հենց այս հանգամանքն էլ մեծ դժգոհություն է առաջացրել իրանցիների շրջանում:

Իսլամական Հանրապետության կրոնական տպագրության հարցերով վերահսկիչ խորհրդի ղեկավարը նշել է, որ Չինաստանում տպագրված գրքերն ավելի էժան են, քան Իրանում տպագրվածները, սակայն դրանց տեքստերում սխալներ կան։ Մինչդեռ Իրանում տպագրվող Ղուրանները թեեւ ավելի թանկ են, սակայն մանրակրկիտ ստուգվում են:

Ներկայումս քննարկվում է Չինաստանում Ղուրանների տպագրությունն արգելելու հարցը: