|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վերջերս մեր դատախազության աշխատակիցները գաղտնազերծել եւ հրատարակել են 22 տարի առաջ Սումգայիթում զոհվածների ցուցակը, որում կան բազմաթիվ սխալներ: Օրինակ` սպանվածների շարքում կան ողջ մնացածների անուններ, կամ` Թովմասյանի փոխարեն գրված է Թեւոսյան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Сумгаит, геноцид, гласность» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանը:
Նա ցավով հավելեց, որ 22 տարի առաջ ինքն անձամբ ուղղել է սխալները եւ ճիշտ տարբերակը տվել դատախազությանը, սակայն մինչ օրս հրապարակված է սխալներով լեցուն ցուցակը:
«Ինչ է` 22 տարվա ընթացքում չկա՞ մեկը, ով զբաղվի այդ հարցով եւ մաքրի ցուցակը»,- զարմացած նշեց Ուլուբաբյանը: