|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հետարձակուրդային սթրեսներն առաջանում են այն ժամանակ, երբ, հանգստից վերադառնալով, մարդը դեռևս պատրաստ չէ հավաքել և կենտրոնացնել իր ուժերը աշխատանքին վերադառնալու համար: Իսկ օրվա ռեժիմի խանգարումը դառնում է նույնիսկ աշնանային դեպրեսիաների պատճառ. այս մասին խոսեցին հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանը և հոգեբան Մարինե Ավետիսյանը:
Վերջինիս խոսքերով` նշված երևույթը համատարած է, սակայն մարդիկ տարբեր են: «Դա կախված է նաև հանգստի և աշխատանքի բնույթից: Հանգստի ժամանակ հաճույքին ավելի շատ տրվող մարդիկ ավելի դժվարությամբ են վերադառնում իրենց լարված աշխատանքին և կաբինետային տխուր կյանքին»,- ասաց Մ. Ավետիսյանը:
Իսկ Ռ. Պողոսյանը տեղեկացրեց, որ սթրեսը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով` դող, սառնություն վերջույթներում, ցան` մարմնի վրա, գլխացավ, շնչառական խնդիրներ:
«Սթրեսն առաջացնում է մի շարք հիվանդություններ` ստամոքսի խոց, միգրեն, բարձր ճնշում, շաքարախտ, ռևմատիզմ, սրտանոթային և նյարդային հիվանդություններ»,- բացատրեց նա` խորհուրդ տալով նման իրավիճակներում դիմել ֆիզիոթերապիայի և հոգեթերապիայի օգնությանը: