Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցության համոզմամբ` հիմա տարածքների զիջման մասին խոսելը միամտություն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:
Ըստ նրա` փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած հնարավորություն ռազմատենչ հայտարարություն անելու համար: Հրայր Կարապետյանը հիշեցրեց Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին Ադրբեջանի հայտարարությունը:
«Եթե տարածքները հանձնվեն, բուն ԼՂՀ-ի տարածքը մոտ լինի, ապա ռազմական վտանգն ավելի է մեծանալու: Եվ մինչև Ադրբեջանը իր դիրքորոշումների մեջ 180 աստիճանով չի փոխվել, ապա նա մեզ համար, Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար սպառնալիք է: Իսկ հիմա խոսել զիջումների մասին ոչ միայն սխալ է, այլև կարող է ճակատագրական դառնալ»,- ասաց նա` միաժամանակ հիշեցնելով, որ ԼՂՀ Սահմանադրությամբ ազատագրված տարածքները եւս ԼՂՀ մաս են կազմում:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն ավելի է պատրաստ պատերազմին, Հրայր Կարապետյանը ասաց, որ դա դիվանագիտական ելույթ էր` ուղղված միջազգային կառույցներին:
Պատգամավորի խոսքերով` մենք պետք է հասկանան, որ մեծ հոգեբանական առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ: «Զինված ուժերում ծառայում են 90-ականներին ծնված երիտասարդներ, ովքեր ծնվել, մեծացել են Արցախում և գիտեն որտեղ է Արցախը և ինչ արժեք ունի այն մեզ համար: Իսկ նրանք, ովքեր ծառայում են ադրբեջանական բանակում, չգիտեն նույնիսկ Արցախի տեղը, նրանք եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, գործելու են նվաճողական տեսանկյունից` հանուն ուրիշ հայրենիքի և հողի»,- ասաց նա:
Հրայր Կարապետյանը մեկ անգամ եւս կարեւորեց ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին եւ հայտարարեց, որ ՀՀ Նախագահը և դիվանագիտական խումբը պետք է անընդհատ ընդգծեն դրա անհրաժեշտությունը: