կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 17:11
Տնտեսական

Վերամշակման ոլորտում արձանագրվել է առաջընթաց

Վերամշակման ոլորտում արձանագրվել է առաջընթաց

«Երկիր»-ի տեղեկություններով` պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունները մինչ օգոստոսի 23-ը գնել են 12611.9  տոննա բանջարեղեն (2010թ.` 4209.2 տ) եւ 5184.3  տոննա պտուղ (2010թ.` 1185.5 տ):

Այսպես` Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունից ստացված տվյալների  համաձայն` վերամշակող ընկերությունները մինչ օրս մթերել են 10950 տոննա` լոլիկ, այն դեպքում, երբ 2010 թվականի նույն ժամանակահատվածում նույն ընկերությունները մթերել էին 2726.4 տոննա, 201.9 տոննա` վարունգ (2010թ.` 322.3 տ), սմբուկ` 659.8 տոննա (2010թ.` 491տ), պղպեղ` 132.9 տոննա (2010թ.` 59.2տ), լոբի-ոլոռ` 154 տոննա (2010թ.` 117 տ) եւ այլ բանջարեղեն` 513 տոննա (2010թ.` 493.3 տ):

Նույն տեղեկատվության համաձայն` այս տարի մինչ օրս վերամշակող ընկերությունները մթերել են 2 տոննա խնձոր, այն դեպքում, երբ 2010 թվականին ընկերությունները ոչ մի գրամ խնձոր չեն վերամշակել, դեղձ`22.8 տոննա (2010թ.` 1.3 տ), կեռաս, սալոր եւ բալ` 454.9 տոննա (2010թ.` 79.9 տ), ընկույզ` 319.3 տոննա (2010թ.` 244.2 տ), հատապտուղ` 126.6 տոննա (2010թ.` 217.2 տ) եւ այլ պտղատեսակներ` 1836.5 տոննա (2010 թ.` 85 տ):

Ի դեպ, այս տարի արտադրվել է 47 հազար 144 տոննա ծիրան, որից 7234.6 տոննան արտահանվել է արտասահման: Մթերումների հետ կապված` նշենք, որ վերամշակող ընկերությունները միասին այս տարի վերամշակել են 2422.2 տոննա ծիրան, իսկ անցյալ տարի վերամշակվել էր ընդամենը` 557.4 տոննա ծիրան: