|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով ութ մարդ է թունավորվել։
Հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։
«Ոսկու և պղնձի վերամշակման գործարանում էլեկտրականության կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, 8 մարդ թունավորվել է ծխից, տուժածները հոսպիտալացվել են»,-հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը։
Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը զբաղվում է Գեդաբեկի շրջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ։