|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
IBM-ը հայտարարել է պրոցեսորների մշակման բնագավառում իր հաջողությունների մասին. նոր պրոցեսորներն ընդունակ են նմանակելու մարդու ուղեղի մտավոր գործընթացները` վերլուծել, հասկանալ եւ մեկնաբանել տվյալները:
IBM-ի փորձարարական արտադրանքը կենսաբանական տարրեր չի պարունակում. դրանց փոխարեն էլեկտրոնային շղթաներ են: Երկու պրոցեսորն էլ պատրաստված են 45 նանոմետրանոց տեխնոլոգիայով եւ պարունակում են 256 «թվային նեյրոններ»:
«Այս չիպերը զգալի քայլ են համակարգիչների էվոլյուցիայում` հաշվիչ մեքենաներից մինչեւ համակարգեր, որոնք ընդունակ են ինքնուսուցման եւ խորհրդանշում են նոր սերնդի համակարգիչների սկիզբը»,- ասել է նախագծի ղեկավար Դամենդրա Մոդհան:
Ի դեպ, IBM Research-ն արդեն 21 մլն դոլարի դրամաշնորհ է ստացվել Պենտագոնի հեռանկարային հետազոտությունների վարչությունից: