|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ֆրանսիացի գիտնականները` Ֆրեդերիկ Տոմասի գլխավորությամբ, տագնապալի հայտարարություն են արել. կատուները կարող են տերերի մոտ ուղեղի քաղցկեղ առաջացնել: Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը, փաստը գիտնականները կապում են կատուների ստամոքսում ապրող մակաբույծների հետ:
Խոսքը Toxoplasma gondii մակաբույծների մասին է: Վիճակագրության համաձայն` դրանք կարելի է գտնել երկրի բնակչության 1/3-ի ուղեղում: Մակաբույծներն առաջացնում են բնավորության փոփոխություն` ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ: Ընդ որում` դրանք կարող են բազմանալ միայն կատուների մեջ, որոնք այնուհետև տեղափոխում են դրանց ձվերը` փոխանցելով վարակը:
Հղի կանանց արդեն արգելել են մաքրել կատուների տնակները, քանի որ դա կարող է հանգեցնել անգամ պտղի մահվան: