Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ծխելը, շաքարախտը և ավելորդ քաշը միջին տարիքում ստիպում են ուղեղին բառացիորեն չորանալ. ցույց է տվել ամերիկացի մասնագետների ուսումնասիրությունը: Արդյունքում` արդեն 10 տարի անց մարդու մոտ կարող են խնդիրներ սկսվել. տեղեկացնում է doctors.am-ը:
Բարձր ճնշումը նույնպես հանգեցնում է սպիտակ նյութի գերակտիվության: Գիտնականների կարծիքով` այս գործոնների առանձնացումը` որպես ուղեղի վնասման պատճառ, կարող է ստիպել մարդկանց վերանայել իրենց ապրելակերպը:
Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից, ուսումնասիրության ղեկավար Չարլզ Դեկարլին հատուկ ուսումնասիրել է 1352 մարդու առողջական վիճակը, որոնց մոտ գրանցվել էր դեմենցիա: Կամավորների միջին տարիքը կազմում էր 54 տարեկան: Օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա` մասնագետը պարբերաբար սկանավորում էր կամավորների ուղեղը: Պարզվեց, որ բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ ուղեղի վնասվածքը մեծանում է ավելի արագ, քան նորմալ ճնշում ունեցող մարդկանց մոտ: Իսկ շաքարախտ ունեցող մարդկանց մոտ ավելի արագ կրճատվում էր հիպոկամպի ծավալը, որն անհրաժեշտ է նորմալ հիշողության համար:
Ծխողները կորցնում էին ուղեղի ընդհանուր ծավալը, իսկ անոթային վնասվածքները նրանց մոտ շատ արագ էին զարգանում: