Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովի` մինչ այս չհրապարակված անձնական կենսագրությունում ասվում է, որ Ստալինը տարել է ուղեղի արյունատար անոթների վատթարացող կարծրացում:
Նա գրել է, որ այդ վիճակից մթագնում էր իրադրությունն օբյեկտիվորեն գնահատելու` խորհրդային բռնապետի կարողությունը և ավելացնում դաժանությունը:
Երեկ Ռուսական «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց» թերթում առաջին անգամ հրապարակված հանգուցյալ բժիշկ Մյասնիկովի հուշերում ասվում է, որ պետությունը նա հիմնականում ղեկավարել է հիվանդ վիճակում:
«Ես հաստատում եմ, որ Ստալինի դաժանությունն ու հոգեվարքը, նրա սարսափը թշնամիներից, մարդկանց ու դեպքերի լրջամտորեն գնահատելու անկարողությունը, ինչպես նաև նրա ահավոր համառությունը արդյունք էին նրա ուղեղում անոթների աթերոսկլերոզի»:
Ստալինի պարագայում անոթների կարծրացումը կարող էր շատ ծխելու հետևանք լինել:
Ստալինը մահացել է 1953թ.մարտի 5-ին, 74 տարեկան հասակում, Մոսկվայից դուրս իր առանձնատներից մեկում` ինսուլտից: Շրջանառության մեջ բազմաթիվ տեսակետներ կային, օրինակ, որ նրան թունավորել են իր շրջապատում, սակայն չկա մի ծանրակշիռ ապացույց` հաստատելու դա:
Բժիշկ Մյասնիկովը, որը բռնապետի վերջին օրերին բուժզննում իրականացնող բժիշկների խմբում էր, և ներկա էր դիահերձմանը, որևէ արտառոց բան չի նշել:
Մինչդեռ, իր հուշերում նա գրել է, որ բռնապետի գլխուղեղի կարծրացած անոթները, որոնք տեսել է դիահերձման ժամանակ, վստահեցրել են, որ այդ վիճակը երկար տարիների ընթացքում ավելի է վատթարացրել Ստալինի արդեն իսկ բարդ բնավորությունը:
«Կարելի է ենթադրել, որ դա ստիպել է նրան կորցնելու լավին ու վատին, բարեկամին ու թշնամուն տարբերակելու կարողությունը». գրել է նա:
«Միևնույն ժամանակ, մարդկանց անհատականության գծերը դառնում են գերաճած. խիստ մարդը դառնում է չար, քիչ կասկածամիտը` հիվանդագին: Սա միանգամայն համապատասխանում է Ստալինի կյանքի անցած տարիներին ունեցած վարքագծին»:
Մոտ երեք տասնամյակ ղեկավարած Ստալինի վերջին տարիները հատկանշական էին ներքին գազանային արտաքսումներով Խորհրդային Միության ժողովուրդների շրջանում, խորհրդային բժիշկներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին կասկածելով իր դեմ կազմակերպած դավադրության մեջ:
Բժիշկ Մյասնիկովի կենսագրությունը երկար տարիներ թաքցվում էր ՊԱԿ-ի կողմից, սակայն այժմ նրա ընտանիքը պատրաստվում է հրատարակել «Ես ուսումնասիրել եմ Ստալինին» վերնագրով գրքի տեսքով: