կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 14:08
Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ԱՄՆ-ում այցելել է Reddit կազմակերպություն և IBM R&D կենտրոն

Արծվիկ Մինասյանն ԱՄՆ-ում այցելել է Reddit կազմակերպություն և IBM R&D կենտրոն

«Հայաստան. ՏՏ ֆորում»-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին այցելել է հանրահայտ Reddit կազմակերպություն, որտեղ կայացել է Արծվիկ Մինասյանի և պատվիրակության անդամների հանդիպումը ընկերության տնօրեն Սթիվ Հոֆմանի, ընկերության համահիմնադիր, մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի, գլխավոր խորհրդական Մելիսա Թիդվելի եւ ընկերության այլ ներկայացուցիչների հետ:

Նույն օրը IBM հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն կատարած այցելության ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում մշակվող արհեստական ինտելեկտի լուծումներին: Քննարկվել են համագործակցության հեռանկարները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես քննարկվել են Հայաստանում տարածաշրջանային R&D կեմտրոն բացելու հնարավորությունները:

Հիշեցնենք, որ այսօր, հունիսի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Սիլիկոնյան հովտում` «Սինոփսիս Մաունթին Վյու» կամպուսում մեկնարկող «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին:

Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: