|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այս տարվա հուլիսին Արցախում վերաբնակչի կարգավիճակ է տրվել 9 ընտանիքի` բաղկացած 29 անձից, որոնցից 12-ը երեխաներ են:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կայքում տեղադրված` հուլիս ամսին նախարարության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունից: Դրա համաձայն՝ ԼՂՀ-ում մշտական բնակություն հաստատելու եւ վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար մուտքագրվել են 16 ընտանիքների դիմում-փաստաթղթեր:
Ըստ նույն աղբյուրի՝ անցած ամսին հանրապետության Շահումյանի շրջանի 2576 բնակչի տրամադրվել է օգտագործված էլեկտրաէներգիայի կամ վառելափայտի դիմաց դրամական օգնություն, իսկ Քաշաթաղի շրջանում` 7117 բնակչի: