Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» առաջնորդներից մեկը՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն, ասել է, որ Վրաստանը պատրաստ է կատարել բոլոր այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, սակայն եթե երկրին այդ կարգավիճակ չտրամադրվի, դա «խնդիր չի լինի»: Այս մասին գրում է EurAsia Daily-ն:
Նրա խոսքով՝ Վրաստանն այս կարգավիճակին արժանի էր դեռ անցյալ տարի, սակայն պաշտոնական Թրբիլիսիին դրա տրամադրումից հրաժարվելը ԵՄ-ի քաղաքական որոշումն էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին և չներքաշվեց պատերազմում։
«Ես բազմիցս ասել եմ և նորից կասեմ, որ Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։ Ճիշտ է, որոշումը կայացվել է Ուկրաինայի և Մոլդովայի հարցով, բայց մենք առաջինն էինք դրան արժանի։ Մի կարծեք, թե մենք կշտամբում ենք պատերազմող երկրին, ի սեր Աստծո: Ընդհակառակը, ես միշտ ուրախանալու եմ ուկրաինացիների հաջողություններով։ Սակայն, եթե իրատեսորեն նայեք՝ պարամետրերով և թվերով, ապա Վրաստանն առաջինն էր, որ կատարեց կոնկրետ քայլեր՝ բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն»,- ասել է Կալաձեն։