Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր շատ բարդ է, արտախորհրդարանական կուսակցություն լինելով, թեկուզ 125 տարվա պատմություն ունենալով, միայնակ մասնակցել այն ընտրություններին, որտեղ վարչակազմը եւ ՀԱԿ-ը կանխորոշել են ելքը եւ դրա մասին չեն էլ ամաչում խոսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման խոստովանություն արեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:
«Տնտեսության մեջ գնաց մոնոպոլիա, հիմա կարծես թե քաղաքական դաշտում է գնալու մենաշնորհը. սա վարչակազմն է, սա ընդդիմությունն է, մնացածը թող ինչ ուզում են անեն: Հետեւաբար` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը պետք է այս ամենը գիտակցեն եւ միասնական հանդես գան, որովհետեւ առանձին-առանձին շատ բարդ է լինելու որեւիցե արդյունքի հասնել»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը` հավելելով, որ եթե արդեն կա երկու ուժ` ՀԱԿ-ը եւ վարչակազմը, որոնք մարտահրավերը նետել են, ուրեմն պետք է ընդունել այդ մարտահրավերը:
Թե ո՞ր ուժերի հետ կմիավորվի ՀՌԱԿ-ը, Առաքելյանը վաղ է համարում խոսել. «Ընտրությունը շատ էլ չէ, տասնյակ կուսակցություններ չկան, բայց նույն «Ժառանգությունը», Դաշնակցությունը, Արամ Կարապետյան, Տիգրան Կարապետյան, մի 4-5 կուսակցություն կա, որոնց հետ հնարավոր եմ համարում միավորումը»: