կարևոր
3661 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-18 13:25
Աշխարհ

Թուրքմենստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 3,5 մլն ընտրող

Թուրքմենստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 3,5 մլն ընտրող

Թուրքմենստանի խորհրդարանի՝ մեջլիսի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 3,5 մլն ընտրող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ընտրությունների և հանրաքվեների անցկացման հարցերով կենտրոնական հանձնաժողովը։ 

Արտասահմանում քվեարկությանը կմասնակցի 13 078 ընտրող։ 

Երկրում կբացվի 2644, իսկ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում՝ 42 ընտրատեղամաս։

Ընտրությունների անցկացման համար կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում ընտրական հանձնաժողովների ավելի քան 23000 անդամներ։